Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը հրապարակել է Ազգերի լիգայի թիմի նախնական կազմը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 29-ից կսկսի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պատրաստվեն այս խաղերին։ Ահա այն․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո-«Փյունիկ»

Արսեն Բեգլարյան-«Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ»

Հենրի Ավագյան-«Նորավանք»

 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա)

Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան)

Հայկ Իշխանյան-ԲԿՄԱ

Արման Հովհաննիսյան-«Փյունիկ»

Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»

Հրայր Մկոյան-«Արարատ»

Ստյոպա Մկրտչյան-ԲԿՄԱ

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ-«Նոա»

Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»

 

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Սոլոմոն Ուդո-«Արարատ-Արմենիա»

Վբեյմար Անգուլո-«Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան-«Ալաշկերտ»

Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ»

Ռուդիկ Մկրտչյան-«Արարատ»

Արտակ Դաշյան-«Փյունիկ»

Խորեն Բայրամյան-«Ռոստով» (Ռուսաստան)

Էդգար Մալաքյան-«Արարատ»

Էդգար Բաբայան-«Վայլե» (Դանիա)

Տիգրան Բարսեղյան-«Սլովան» (Սլովակիա)

Արթուր Սերոբյան-ԲԿՄԱ

Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան-«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Սարգիս Ադամյան-«Բրյուգե» (Բելգիա)

 

Հայաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որը կմեկնարկի մայիսի 29-ին։

 

Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝

Հունիսի 4,  17։00՝ Հայաստան-Իռլանդիա

Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա-Հայաստան

Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան

Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա