Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վահագն Ալեքսանյանը դիմում է ժողովրդին (տեսանյութ)

Այսօր խորհրդարանի ամբիոնին մոտենալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ այս քառօրյայում ՀՀ ԱԺ-ն քննարկում է մոտ 22 նախագիծ։

«Դրանց թվում են այնպիսի կարևոր նախագծեր ինչպիսիք են քրեական օրենսգրքի, քրեական դավատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը, Կենտրոնական բանկի տարեկան զեկույցը, շահումով խաղերի հետ կապված  նախագիծը, որով արգելվելու է կանխիկ դրամով շահումով խաղերի մասնակցելը, որի շատ կարևոր բաղկացուցիչ է լինելու խաղամոլության դեմ մեր հայտարարած պայքարի շրջանակներում»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ թվարկելով նաև մյուս քննարկվելիք նախագծերը՝ հավելելով, որ այս ընթացքում դահլիճի աջ անկյունի աթոռները դատարկ թողած ընդդիմադիրները, ովքեր ժողովրդի վճարած հարկերից աշխատավարձ են ստանում՝ «զբաղված են մանր խուլիգանությամբ»։

«Ներխուժել են ՀՀ ԱԳ նախարարության շենք մի քանի պատգամավորներով։ Այնտեղ մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել այն դիվանագետներին, ովքեր օրեր շարունակ գիշերուզօր աշխատում են, որպեսզի Արցախի, Հայաստանի ու տարածաշրջանի համար ապահովեն կայունություն»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը՝ նկատելով, թե ստիպում են այդ մարդկանց տեսախցիկների առաջ անել արտահայտություններ,  որոնք ըստ պատգամավորի՝ գուցե կայունության վերացման ու էսկալացիայի պատճառ դառնան։

ՔՊ-ական պատգամավորը հարց հնչեցրեց՝ «ի՞նչ են ուզում այս մարդիկ, ու՞մ շահերն են սպասարկում, ինչու՞ են այլոց շահերն սպասարկում, եթե իրենց աշխատավարձը վճարում եք դուք»։

Մանրամասները՝ տեսանյութում։