Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (7)
A A
Սպորտ

Մոուրինյոն մեծ հույսեր է կապում Հենրիխ Մխիթարյանի հետ

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամեն գնով ցանկանում է, որպեսզի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

 

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport թերթը, պորտուգալացի մասնագետը պատրաստվում է հայ ֆուտբոլիստին ընդգրկել մեկնարկային կազմում և խաղացնել այնքան ժամանակ, որքան որ թույլ կտա ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը:

 

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին սկզբում պահել պահեստայինների նստարանին, ապա ըստ լրագրողի դա բացառվում է, քանի որ հնարավոր է խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ, իսկ այդ դեպքում հայ ֆուտբոլիստը պատրաստ չի լինի պայքարել մինչև վերջ, ուստի պորտուգալացի մասնագետը ստիպված կլինի կրկնակի փոխարինում կատարել:

 

Հենրիխ Մխիթարյանը չնայած մարզվում է անհատական ծրագրով, սակայն թիմի հետ կմեկնի Տիրանա, որտեղ մայիսի 25-ին տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ եզրափակիչը: Ըստ լրատվամիջոցի հայ ֆուտբոլիստի մասնակցության հարցը պարզ կդառնա հենց խաղից առաջ, իսկ եթե նա, այնուամենայնիվ, չկարողանա խաղը սկսել մեկնարկային կազմում, ապա նրա տեղը հավանաբար կզբաղեցնի Նիկոլո Ձանիոլոն: