A
A
Բռնցքամարտի ԵԱ. Այսօր պայքարը կսկսեն Հայաստանի 3 մարզիկ
Աջակցիր «Ա1+»-ին
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր Հայաստանից ռինգ կմտնեն երեք հոգի:
Առավոտյան հերթափոխին Ջանիկ Սահակյանը (54 կգ քաշային կարգ) 1/8 եզրափակիչ մրցամարտում կհանդիպի Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևի հետ, իսկ Նարեկ Զախարյանը (71 կգ) 1/16 եզրափակիչում կմրցի սլովակ Միխալ Թաքակսի հետ։
Երեկոյան հերթափոխում Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանն Եվրոպայի առաջնությանը հայտավորել է 13 բռնցքամարտիկ: