Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որոշ լրագրողներ կզրկվեն հավատարմագրումից (տեսանյութ)

«Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրա հավատարմագրումը ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից»․ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն այն դեպքում, եթե մեկ տարվա ընթացքում գրավոր նախազգուշացվելուց հետո լրագրողը կրկին խախտել է աշխատանքային կանոնները։

Պատգամավորը նաև ավելացրեց, որ լրատվամիջոցները հնարավորություն կունենան փոխելու այն լրագրողին, որի հավատարմագրումը կդադարեցվի պետական մարմնի կողմից․ «Խոսքը չի վերաբերվում լրատվամիջոցին, այլ աշխատանքային կանոնները խախտած լրագրողին։ Մենք արձանագրել ենք, որ լրագրողների էթիկան լրագրողական համայնքի գործն է, սա վերաբերվում է բացառապես պետական մարմինների աշխատանքային կանոններին, իսկ նախազգուշացնելու դրույթը ավելացվել է ՄԻՊ-ի հետ քննարկման արդյունքում»։