Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Վիշվանաթան Անանդի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը

Վարշավայում ավարտվեց շախմատի Grand Chess Tour 2022-ի երկրորդ փուլը:

Կայծակնային շախմատի երկրորդ շրջանում ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակեց 6,5 միավոր: Նման արդյունք ցույց տվեցին նաև Յան-Կշիշտոֆ Դուդան և Անտոն Կորոբովը: Երկու օրվա արդյունքներով առաջին տեղը զբաղեցրեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր: Երկրորդ տեղը գրաված Լևոն Արոնյանը նրանից ետ մնաց ընդամենը կես միավորով:

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքներով Grand Chess Tour 2022-ի երկրորդ փուլի հաղթող դարձավ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, որը վաստակեց 24 միավոր: Նա կստանա 40 հազար դոլար պարգևավճար: 

Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժանեցին Լևոն Արոնյանն ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Նրանք հաղթողից ետ մնացին կես միավորով: Լևոն Արոնյանը և հնդիկ գրոսմայստերը կխրախուսվեն 27,5 հազարական դոլարով:

Grand Chess Tour 2022-ի հաջորդ` երրորդ փուլը տեղի կունենա Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, հուլիսի 18-25-ը: Լևոն Արոնյանը բաց կթողնի այդ մրցաշարը: