Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

 Անահիտ Ավանեսյանը Ժնևում անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը

Ժնևում ընթացող 7-օրյա Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աշխարհահռչակ «Kyle House Group» խորհրդատվական ընկերության կազմակերպած բարձրաստիճան ժողովին։
 
 Քննարկվել են պատվաստանյութերի հասանելիության ապահովման, նորարարության և համաշխարհային արտադրության կարողությունների հզորացման կարևորությանը վերաբերող հարցեր։
 
Հանդիպման մասնակիցների շարքում էին մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի (UNAIDS), Ռոքֆելլեր հիմնադրամի, «Gavi» պատվաստանյութերի և մի շարք այլ գլոբալ առողջապահական հարցերով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։
 
 Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը՝ բնակչությանը համավարակներից պաշտպանելու և վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համատեքստում։