Բացել լրահոսը Փակել լրահոսը
283463149_341655021388093_4265293579144345028_n
A A
Հասարակություն

Ժնևում Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները հանդիպել են

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում հանդիպել եմ Վրաստանի գործընկերոջս` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը:
 
 Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին հրավիրել եմ Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը: