Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կան մարդիկ, որոնք ընդդիմությանը հրահանգում են․ Արփի Դավոյան (տեսանյութ)

«Ի՞նչ է, Լիտվիայի նախագահը պետք է ընդհատեր հանդիպումն ու ասեր, գնամ՝ տեսնեմ Իշխանն ի՞նչ է ասում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործունեությանն ու բողոքի ակցիաներին։

Պատգամավորի խոսքերով, փողոցում պայքարող ընդդիմությունը հնարավորություն չունի ծավալել այնպիսի գործունեություն, ինչպիսին կցանկանար։ Ասում է, նրան հրահանգում են, թե ինչ անի։ Ա․Դավոյանը, սակայն, չցանկացավ նշել, թե ովքեր են ընդդիմությանը թելադրում։

«Կան մարդիկ, որոնք նրանց հրահանգում են։ Իրենք անգամ հարցուպատասխանի ժամանակ հարցերը կարդում են, պատասխանը լսելուց հետո արձագանքն էլ են կարդում, որը երբեմն չի համապատասխանում պատասխանի բովանդակությանը»,- ասում է նա։

Անդրադառնալով ՀՅԴ-ական պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Իշխան Սաղաթելյանի այն հայտարարություններին, թե «ՔՊ-ում շատերն այսօր գերության մեջ են և չեն համարձակվում դուրս գալ», ասում է, այդ պատգամավորներն օրիգինալ չեն և կրկնում են իրենց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն խոսքը, թե «Հայաստան» դաշինքի անդամները Ռոբերտ Քոչարյանի գերին են։

 

Մանրամասները՝  տեսանյութում