Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հակա-բիոտիկ, այսինքն՝ կյանքին հակառակ․ ընդունե՞լ, թե՞ ոչ (տեսանյութ)

Այսօր հակաբիոտիկներ սիրում են և՛ ընդունել, և՛ նշանակել։ Սակայն դա ոչ միշտ է կատարվում ճիշտ ցուցումների համաձայն կամ ճիշտ դեղաչափերով՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Վարդանանց» ԲԿ-ի տնօրեն Հարություն Մանգոյանը։

Բժշկական կենտրոնը այդ թեմայով քննարկում-դասընթաց էր կազմակերպել, որին ներկա էին տարբեր ոլորտներից բժիշկներ։

«Այս կրթական, մասնագիտական դասընթացը կազմակերպել է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը և «Ալթհեյլս» առողջապահական հիմանդրամը»,-նշեց ԲԿ-ի տնօրենը։

Մանգոյանի խոսքով՝ կա նպատակ «Վարդանանց» բժշկական կենտրոնի փորձը տարածելու։

Ե՞րբ, ի՞նչ ցուցումներով, ի՞նչ հակաբիոտիկներ նշանակել մեր պացիենտներին և ինչպե՞ս անել, որ նրանք լինեն առավել արդյունավետ և կողմնակի ազդեցությունները լինեն քիչ՝  ներկայացնում է Մանգոյանը։