Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ին իրենք էին պետությունը ղեկավարում, և դա հնարավոր եղավ. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

«Քսանչորս օր է արդեն՝ իրենք 12․000 հոգով սկսել են իրենց հանրահավաքները, հիմա երեք կամ չորս հազար են»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության անհնազանդության ակցիաներին։

Ըստ պատգամավորի՝ ընդդիմադիրները միմյանց միջև ևս խնդիրներ ունեն․ «Էս պահին իրենց ներսում իրենք ունեն բաժանված թևեր, էս ինչի, թե կամ էն ինչի թև՝ նախկին երկու նախագահները իրենց թևերն ունեն»։

Հրաչյա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նոր Հոկտեմբերի 27 կազմակերպվի, պատասխանեց․ «Այսօր պատասխանատու իշխանությունը թույլ չի տա նոր արյունահեղություն, նոր Հոկտեմբերի 27։ Հոկտեմբերի 27-ին իրենք էին պետությունը ղեկավարում, և դա հնարավոր եղավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։