Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (16)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 2-րդն է կայծակնային շախմատի մրցաշարում

Վարշավայում մեկնարկել է Grand Chess Tour 2022-ի երկրորդ փուլի կայծակնային շախմատի մրցաշարը: Առաջին շրջանից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նրան հաջորդում է ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը, ով մեկ միավոր քիչ ունի: Մեր հայրենակիցը տարել է 5 հաղթանակ, իսկ 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Երրորդ տեղում գտնվող լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդան վաստակել է 5,5 միավոր:

Արագ և կայծակնային մրցաշարերի ընդհանուր հաշվարկով մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը իր անվան դիմաց գրանցել է 19 միավոր: Նրան հաջորդում է Դուդան, որն ունի 17,5 միավոր: Ֆաբիանո Կարուանան և Լևոն Արոնյանը 17-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Այսօր կկայանան կայծակնային շախմատի երկրորդ շրջանի պարտիաները: