Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում այսօր կայացել են մնացած երկու հանդիպումները:

Մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ուրարտուին», վաստակեց 71 միավոր և հավասարվեց առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկին»: Այդպիսով, Հայաստանի չեմպիոնը կորոշովի վերջին՝ 36-րդ տուրում, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի «Փյունիկի» բաց թողած խաղն «Արարատի» հետ: «Ուրարտուն» երրորդ պարտությունը կրեց առաջնության վերջին 10 հանդիպումներում և վաստակած 36 միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը:

Զուգահեռ կայացած «Նորավանք» - «Ալաշկերտ» խաղում հաղթողն այդպես էլ չորոշվեց՝ 1:1: Ալաշկերտցիներն այս ոչ-ոքիից հետո վաստակեցին 47 միավոր և բարձրացան 3-րդ հորիզոնական: Նրանք այժմ մեկ միավորով գերազանցում են մինչ այդ իրենց հետ հավասար ընթացող արարատցիներին: «Նորավանքը» վաստակել է 25 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Հաջորդ՝ 35-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 24-ին և 25-ին: