Բացել լրահոսը Փակել լրահոսը
220522MerangulyaniAnvanZhoghVastAnsambl
A A
Պաշտոնական

Հայաստանի հանրային ռադիոընկերության Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Արցախում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ:

 

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի` Ստեփանակերտում  համերգով հանդես գալու  նախաձեռնությունը` այն  կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում:

 

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում  հայկական մշակութային խմբերի այցն Արցախ առավել պահանջված է դառնում, քանի որ Մայր Հայրենիքի հետ հոգևոր-մշակութային կապի ամրապնդումը դարձել է ժամանակի ամենամեծ հրամայականներից ու հետագա հաջողությունների առանցքային գործոններից:

 

Նախագահը լսել է նաև հանդիպման  մասնակիցների կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

 

Հանդիպմանը ներկա էր ԱՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը: