Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մի ոտքը՝ դպրոցում, մյուսը՝ բանակում. Որտե՞ղ է կտրվում բարեփոխման թելը (տեսանյութ)

Գրականագետ, բացմաթիվ  դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանն, ով երկու տասնամյակից ավելի աշխատել է Կրթության ազգային ինստիտուտում,  մի շարք ակադեմիական հաստատություններում,  կրթական  ոլորտում  բազմաթիվ խնդիրներ է տեսնում։

Հայաստանի կրթության համակարգը 1991 թվականից սկսված ենթարկվել է փոփոխությունների։  10-ամյա դպրոցական կրթությունից անցում է կատարվել 12-ամյայի, որը ներկայումս պարտադիր է։  Մինչև 2017 թվականը պարտադիր էր համարվում 9-ամյա կրթությունը։ Դավիթ Գասպարյանն առաջարկում է վերադառնալ 10-ամյա կրթությանը։  

ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը չի  ժխտում, թե այստեղ խնդիրներ չկան, բայց վստահ է ՝ եթե հանրակրթության չափորոշիչների փոփոխությունների համակարգն ամբողջությամբ գործի,  կդադարեն քննարկել 10-ամյա կրթության վերադարձի հարցը։ Այս գործընթացում նախատեսվում է նաեւ դասագրքերի փոփոխություն։ 

Կրթական ոլորտում խնդիրները շաղկապված են․ դժվար է ասել՝ դրանք դպրոցից բուհ են ձգվում, թե հակառակը։

Դավիթ Գասպարյանը նկատում է, որ վերջին տարիներին բուհ ընդունվելու գործընթացը շատ է հեշտացել։

Այս հարցում  ուսանողների տեսակետը կիսվում է։

Տարեց տարի նվազում է բուհ ընդունվողների,  հատկապես բնագիտական ֆակուլտետներ դիմողների թիվը։

Այս տարի վերջին զանգը կհնչի 21 000 շրջանավարտների համար, որոնցից   ուսանող դառնալու հայտ է ներկայացրել ընդամենը 13 574-ը։ Համեմատության համար ասենք, որ 2009թ.-ին ընդունելության քննություններին մասնակցել է 19 500 դիմորդ