Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

«Վանը» հաղթեց «Նոային» և մոտեցավ «Նորավանքին»

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի հերթական խաղում Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում ընդունեց «Նոային»: Նվազագույն հաշվով հաղթանակ տարան տանտերերը: Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց էկվադորցի Սիլվիո Ալվարեսը:

 

Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 22 միավոր և ընդհուպ մոտեցավ 7-րդ տեղում գտնվող «Նորավանքին»: «Նոան» վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

 

Տուրի մյուս հանդիպումները կկայանան մայիսի 22-ին: «Նորավանքը» կընդունի «Ալաշկերտին», իսկ «Ուրարտուն»` «Արարատ-Արմենիային»: