Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Խաչատուրյան շնորհավորական ուղերձ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Շվեյցարիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: