Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Մայիսի 20-ին Եվրոպայի Խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը:

Զրուցակիցները քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ընդհանուր հետաքրքության ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը՝ հույս է հայտնելով, որ ԵԱՀԿ-ում գալիք նախագահության շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիան կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը՝ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հասնելու համար։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։