Բացել լրահոսը Փակել լրահոսը
35626825_0_73_392_367_1920x0_80_0_0_45ddb6bb71b7458a4ee1098e837c1bbf
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Խոր վշտով տեղեկացա Գերագույն խորհրդի 3 գումարման պատգամավոր, 1991-1992 թթ. գյուղնախարար, պետական կառավարման համակարգում երկարամյա գործունեություն ծավալած Յուրի Ջավադյանի մահվան մասին: 

Անգնահատելի է նրա ներդրումը մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի կայացման ու ջրային ռեսուրսների կառավարման գործում: Նա երկար տարիներ իր փորձն ու գիտելիքները կիսել է երիտասարդ մասնագետների հետ՝ այդպիսով նպաստելով վերը նշված բնագավառներում անհրաժեշտ կադրերի համալրմանը: Նրա ուշադրության կենտրոնում էր նաև Սևանա լիճը, որի հիմնախնդիրների լուծման գործում ևս ունեցել է զգալի ավանդ:   

Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և կիսում նրանց վիշտը: