Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԵԽ-ի և Հայաստանի պաշտոնյաները մեկմեկու շնորհակալություն են հայտնում հաջողված համագործակցության համար (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի եզրափակիչ համաժողովը։

Բացման խոսքով հանես եկավ ծրագրի համակարգող, լավ կառավարման փորձագիտական կենտրոնի, Եվրոպայի խորհրդի անդամ Նայըլ Շիերին և ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, այնուհետև հատուկ նպատակները։

Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը՝ նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, լավ կառավարման սկզբունքների ապահովմանը, հավասար հնարավորությունների և քաղաքական որոշումների կայացման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը։

Նայըլ Շիերին ներկայացրեց նաև ծրագրի հատուկ նպատակները՝ նշելով, որ այն կամրապնդի տեղական ժողովրդավարության իրավական դաշտը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, կզարգացնի տեղական կառույցների և պաշտոնատար անձանց կարողությունները, ինչպես նաև կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների՝ սեփականատիրոջ զգացումով մասնակցությունը և կայուն արդյունքների ապահովմանը և կսերմանի լավ կառավարման և պետական կառավարման սկզբունքների հանդեպ հարգանք։

Այնուհետև խոսքով հանես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղեկալ Վաչե Տերտերյանը՝ կարևորելով ծրագիրը, գնահատելով կատարված աշխատանքը։

Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Նայըլ Շիերին գործընկերային ջերմ հարամաբերությունների համար, ինչպես նաև « Austrian Development Cooperation»-ի գրասենյակի և Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին աջակցության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։