Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ ոստիկանի համազգեստը հանես, նստացնես, ազգային նպատակի մասին ինձնից ավելի խելոք կխոսի․Խաչատրյան (տեսանյութ)

«Երկու քաղաքական բևեռներ են, երկուսն էլ ազդեցություն ունեն դրսից»,- «Ա1+»-ի հետ զրույցում խորհրդարանական ընդդիմության գործողությունները մեկնաբանեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։

«Մեր ազգի ընդհանուր էներգիան՝ եռանդը, նրանք կիսել են երկու մասի և չեզոքացնում են»,- ասում է Խաչատրյանը։

Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ երկու քաղաքական բևեռները իրենց մեջ պիտի որոշեն,  թե ով է ավելի շատ մեղավոր։ Սակայն հավելում է, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում միշտ մեղավոր կողմը իշխանությունն է, որովհետև տիրապետում է ավելի շատ ռեսուրսների։

«Այդ ռեսուրսների գերակշիռ մասը՝ ներդրվող այդ ներքին առճակատման մեջ,  ոստիկանությունն է»,-ասում է նախկին պատգամավորը։

Խոսելով քաղաքական դաշտում երրորդ ուժի անհրաժեշտության մասին՝ Խաչատրյանը նշում է․ «Մեծ էներգետիկ վիճակ կա կոնսերվացված վիճակում։ Դրա մեծ մասը բնակչության այն երկու երրորդի մեջ է, որը վերջին ընտրություններին չի մասնակցել»։

Հրանտ Խաչատրյանի համոզմամբ՝ այդ քաղաքացիները չեն ուզում մասնակցել մի գործընթացի, որի շարունակությունն իրենց համար անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում