Բացել լրահոսը Փակել լրահոսը
large
A A
Պաշտոնական

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ: Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
 
Հիշեցնենք՝ Գեղամ Փաշիկյանը զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2021 սեպտեմբերի 13-ից հետո, երբ Սահակ Օհանյանն ազատվել էր այդ պաշտոնից։