Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է (տեսանյութ)

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասաց, որ ընդունելության կարգում փոփոխություն է տեղի ունեցել և նշեց, որ բուհ ընդունվելու հայտ ներկայացրածների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելի մեծ է։

«Ինչպես գիտեք ընդունելության միասնական քննություններն ուսանողները կհանձնեն երկու առարկայից, բայց ավելի շատ գերիշխում է մեկ քննությամբ ընդունելությունը։ Երբ որոշվեց, որ առնվազն երկու քննություն պետք է հանձնեն մեկ քննություն հանձնողները հայտագրեցին նաև երկրորդ քննությունը և քննություն հանձնողների թիվն ավելացավ»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը և տեղեկացրեց, որ դիմորդների թիվը կազմել է 13573 և այս թվի մեջ ներառված է ներբուհական քննություն հանձնողները։

Կարո Նասիբյանն ասաց, որ հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին և արդյունքում ամենամեծ թիվը կազմել է անգլերենը՝ 5587։

«Այս տարի ավելացել է բնագիտա-մաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների թիվը։ Նախկինում, եթե ֆիզիկայից շատ քիչ դիմորդներ էինք ունենում, այս տարի ինձ համար զարմանալի է, բայց հանձնում է 1585 դիմորդ։ Մյուս բնագիտական առարկաներից՝ կենսաբանություն-քիմիա հանձնում են հիմնականում բժշկական մասնագիտությամբ դիմորդները»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը՝ հավելելով, որ նոր կարգով հունիսի քննությունը դառնում է երկրորդ փուլի քննություն, իսկ առաջին փուլը կազմակերպվելու է հունվարին։

«Առաջին փուլում միայն դիմորդները առարկաներ են հայտարարագրում, իսկ երկրորդ փուլում հայտարարագրելու են և՛ մասնագիտություն, և՛ առարկան։»,- նշեց Կարո Նասիբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։