Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե հարթակում կանգնած մարդիկ կապեր են ունեցել ՀԿ-ների հետ և գրանտներ են ստացել, ապա ես որևէ գրանտ, որևէ ՀԿ-ից չեմ ստացել․ Բադասյան (տեսանյութ)

Ես կարծում եմ, որ մարդկանց թիրախավորում են ինչ որ խմբի պատկանելու՝ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակությանը պիտակավորում են, որպեսզի իրենք ավելի տղամարդ երևան հանրության աչքում՝ շատ բան է տվյալ մարդկանց մասին խոսում։

Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով իր երեկվա հայտարարություններին ընդդիմության հանրահավաքների վերաբերյալ և դրա շուրջ շրջանառվող խոսակցություններին։

«Եթե հարթակում կանգնած մարդիկ կապեր են ունեցել ՀԿ-ների հետ և գրանտներ են ստացել, ապա ես որևէ գրանտ, որևէ ՀԿ-ից չեմ ստացել»,- հայտարարեց Ռուստամ Բադասյանը՝ նշելով՝ «ես այնքանով եմ սորոսական, այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը»։

ՊԵԿ նախագահն ասաց, որ ինքը կցանկանար, որ Իշխան Սաղաթելյանն իրականությունը ճիշտ ընկալի։

«Եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենք հավաքներին և որպես փաստ նշում են, որ ՊԵԿ-ի կողմից ինչ որ գործընթացներ կան, ապա անկեղծ գտնվեն և իրական պատճառը նշեն, որ չեն  ցանկանում իրենց հավաքներին մասնակցել»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։