Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Ինչու չի կայացել սահմանազատման-սահմանագծման հետ կապված հայ-ադրբեջանական հանձնաժողովի հանդիպումը (տեսանյութ)

Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը ահագանացել է նաև միջազգային ասպարեզում և ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին։ Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով անկլավների շահարկվող թեմային՝ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով՝ նշելով, որ հայկական կողմն ունի իրավական հիմանավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով։

«Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցով»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։

Խոսելով դիլիմիտացիայի և դեմարկացիայի շրջանականերում Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման հետաձգման մասին Արմեն Գրիգորյանն ասաց, որ դեռևս չեն կարողացել կազմակերպել և հույս հայտնեց, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական  հարցերին լուծում կտրվի։

Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասով էլ հույս հայտնեց, որ երկուստեք կգան ընդհանուր հայտարարի՝ նշելով, որ այն չի կարող միակողմանի լինել։

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի դիրքորոշումը մնում է այն, որ Հայաստանի 6 և Ադրբեջանի 5 առաջարկները պետք է միացնել և քննարկել խաղաղության օրակարգը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։