Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մինչ մենք քննարկում ենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքի նախագիծը, օրենքի հիմնական շահառուները փորձում են մաշեցնել Երևանի ասֆալտը․ Ջուլհակյան (տեսանյութ)

Մինչ մենք այստեղ քննարկում ենք ապօրինի գույքի բռնագանձման  օրենքի փոփոխության նախագիծը օրենքի հիմնական շահառուները փորձում են մաշեցնել Երևանի ասֆալտը՝ Արցախի փրկության անվան տակ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ այդ կերպ փորձում են փրկել իրենց թալանածը։

«Երկու տարի է՝ ինչ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը» մտել է ուժի մեջ և ըստ էության մեկուկես տարի է ինչ բուն գործընթացը համապատասխան ստորաբաժանման կողմից ընթացնում է և ահռելի աշխատանք է կատարվել»,- արձանագրեց ՔՊ-ական պատգամավորը և նշեց, որ հանրությունը շատ ավելի բարձր ակնկալիքներ ունի կոնկրետ ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​ Սրբուհի Գալյանի ստորաբաժանումից։

Իշխանական պատգամավորը խնդրեց ավելի շատ ջանքեր ներդնել և շարունակել բացահայտումները։

Արուսյակ Ջուլհակյանը նաև նշեց, որ այս օրենքը կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ կարևոր միջոց է։

Մանրամասները՝ տեսանյութում։