Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մամիջանյանը՝ մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ)

Կարևորագույն արձանագրումը կայանում է  նրանում, որ շարժման առաջին իսկ օրվանից մեկ-երկու օրերի բացառությամբ, նկատվում է մասնակիցների աճ։ Այս մասին այսօր քայլերթի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով իշխանությունների այն հայտարարություններին, թե փողոց դուրս եկած մարդիկ  այնքան շատ չեն, որ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Անդրադառանալով ԱԺ-ից ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների մասին շրջանառվող լուրերին՝ թե հատել են թույլատրելի շեմը և այլն, ընդդիմադիր պատգամավորը հարցին մի քանի կետով անդրադարձավ՝ նշելով, որ այդ մանդատները իշխանության ներկայացուցիչները չեն տվել իրենց։

« Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը։ Ու բացակայությունների մասին խոսելիս շատ կարևոր է հետևյալը՝ էդ իրանք են բացակա իրական քաղաքական գործընթացներից։ Մենք մեր ընտրողների, մեր քաղաքացիների կողքին ենք ու իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ ժողովրդից ստացած մանդատն իրացնում են հենց այն ուղղությամբ,  որով ստացել են՝ «հեռացնել կապիտուլյանտին՝ վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը»։

Հիշեցնենեք՝ ընդդիմությունն արդեն տևական ժամանակ է փողոցում է և պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ իշխանությունն էլ պնդում է, թե հանրային պահանջ այս հարցում չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։