Բացել լրահոսը Փակել լրահոսը
281703363_398717182264718_9154081070680509957_n
A A
Պաշտոնական

Արցախի ԱԺ նախագահը հրավիրել է խորհրդակցություն

Մայիսի 18-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Քննարկվել են մայիսի 19-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Օրակարգում ընդգրկված են ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» օրինագծերի քննարկման հարցերը։ Նիստի օրակարգում ներառված են նաև «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ․ գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մասին» հարցը և պատգամավորների հայտարարություններ։ Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։