Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi 18.05.
A A
Սպորտ

Լիոնել Մեսին 700 մլն եվրո եկամուտ է ապահովել «ՊՍԺ»-ի համար

Ֆրանսիայի ֆուտբոլի չեմպիոն «ՊՍԺ»-ն ընթացիկ մրցաշրջանը կավարտի ռեկորդային եկամտով` 700 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում է «Էկիպ» օրաթերթը:

Այդպիսով, ֆրանսիական ակումբը կգերազանցի 2018-19թթ մրցաշրջանի ցուցանիշը, երբ տարեկան եկամուտը կազմել էր 637 մլն եվրո:

Ըստ աղբյուրի, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելուց հետո «ՊՍԺ»-ն ձեռք է բերել 11 նոր հովանավորներ, որոնք կատարել են 310 մլն եվրո ներդրումներ: Ավելացել է նաև թիմի մարզաշապիկների վաճառքը, որը անցել է 1 միլիոնի սահմանը, ընդ որում՝ դրանց 60 տոկոսն արգենտինացու անունով են եղել: Խաղերի տոմսերի վաճառքից ակումբը ստացել է 132 մլն շահույթ:

Սպասվում է, որ գալիք մրցաշրջանում «ՊՍԺ» ևս կավելացնի իր եկամուտը: