Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+valensia
A A
Սպորտ

«Վալենսիայի» նախագահը սպառնացել է սպանել թիմի ֆուտբոլիստին

Իսպանական ֆուտբոլում իսկական սկանդալ է հասունանում։

Ինչպես տեղեկացնում է Superdeporte կայքը, որ «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Անիլ Մուրտին սպառնացել է սպանել թիմի կիսապաշտպան Կառլոս Սոլերին, որը ցանկանում է հեռանալ ակումբից։

«Կառլոսը չի թաքցնում, որ ցանկանում է հեռանալ։ Նա ընտանիք ունի, չի ցանկանում փչացնել ակումբի հետ եղած հարաբերությունները, որպեսզի իր ընտանիքը խնդիրներ չունենա երկրպագուների հետ։

Բայց ես իրեն ասել եմ, իսկ ինքն ինչ առաջարկություն ունի։ Եթե նա թիմից հեռանա անվճար, ապա ես նրան կոչնչացնեմ լրատվամիջոցներով։ Ես անգամ 100 հազար եվրո կծախսեմ, նրան սպանելու համար։ Նա ակադեմիայի սան է, ակումբը նրա վրա գումար է ծախսել, ուստի ինքը պետք է վճարի իր տեղափոխման համար», - հեռախոսազրույցի ժամանակ նախագահն ասել է ակումբի սպորտային տնօրենին։

Լրատվամիջոցը հրապարակել է հենց նախագահի այդ խոսակցության ձայնագրությունը։ «Վալենսիա» ակումբը մեղադրել է ԶԼՄ-ին՝ ձայնագրությունը կեղծելու մեջ։

Կառլոս Սոլերին «Վալենսիայի» հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը։