Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (19)
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է մայիսի 21-ին Երևանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը:

Այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն հետևյալ բռնցքամարտիկները. Բարեղամ Հարությունյան (48 կգ քաշային կարգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին:

Առաջնության մրցանակային հիմնադրամը 260 հազար դոլար է: