Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 16.05.
A A
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի այս տարվա առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեկնարկի նախօրեին տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որտեղ ելույթ կունենա ՀՀ ԿԳՄՍ  նախարարության պատասխանատու աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի Երևանի հնարավորությունները՝ որպես 2023թ. Եվրոպայի առաջնության մրցավայր:

Մեր հավաքականներն այսօրվանից սկսում են նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները: Տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ կմարզվի Աբովյանում, իսկ Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց ընտրանին՝ Օլիմպավանում:

Եվրոպայի առաջնությունում մեր թիմերը հանդես կգան այսպիսի կազմերով․

Տղամարդկանց հավաքական․ Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (երկուսն էլ 81 կգ), Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան (+109 կգ):

Կանանց հավաքական․ Իզաբելա Յայլյան (55 կգ), Տաթև Հակոբյան (76 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ):

Նշենք, որ մասնակիցների ցանկից բացակայում է աշխարհի նախկին չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։