Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայտնի են հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունների օրերը (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց ուսումնական տարվա ավարտի, սպասվելիք առաջին դասարանցիների հայտագրման, ինչպես նաև այսօրվանից մեկնարկող ուսուցիչների կամավոր ատեստավորման համար հայտերի ընդունման մասին։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ուսումնական տարվա ավարտը հնգօրյա ուսհաստատությունների համար հունիսի 3-ն է, իսկ հունիսի 6-ին՝ 6-օրյա ուսհաստատությունները։

«Մենք ակնկալում ենք, որ այս տարվա ավարտին կունենանք շուրջ 21 000 շրջանավարտ, իսկ 9-րդ դասարանը կավարտի 34 500-ից ավելի երեխա։ Արդեն իսկ պարզ են գիտելիքների ստուգման օրերը՝ չորրորդ դասարանում»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ հունիսի 10 -ին և 13-ին կստուգվեն մաթեմատիկայի և հայերենի գիտելիքները։

«9-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը ևս հայտնի են։ Ինչպես գիտեք՝ 9-րդ դասարանում մենք այս տարի ունենք 2 կենտրոնացված քննություն՝ հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից։ Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 30-ին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում։

Ինչպես նաև հայտնի է 12-րդ դասարանի ավարտական քննությունների ժամանակացույցը։

«Հայոց լեզվի և գրականության ավարատական քննությունը հունիսի 8-ին է, հայոց պատմությանը հունիսի 15-ին, իսկ մաթեմատիկան հունիսի 22-ին»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ առաջիկայում կհրապարակվեն միասնական քննությունների օրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։