Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Հասարակություն

Տարվա առաջին ամբողջական լուսնի խավարումը

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հնարավոր կլինի տեսնել բնության ամենացնցող երևույթներից մեկը ՝ կարմիր (արյունոտ) գերլուսինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դա կլինի այս տարվա միակ լուսնային խավարումը, երբ Արևը, երկիրը և Լուսինը մեկ գծի վրա են, և Լուսինն ամբողջությամբ ընկնում է երկրի ստվերային կողմը:

Ստվերում հայտնվելուց հետո Լուսինը աստիճանաբար կխավարի, մինչև դառնա կարմիր: Լուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից և Հարավարևմտյան Եվրոպայից:

NASA-ն պատրաստվում է խավարումը հեռարձակել ուղիղ եթերում։