Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks ashxar
A A
Սպորտ

Հայաստանը երկրորդ կորուստը կրեց Ստամբուլում. բռնցքամարտի ԱԱ 

Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր կրեց երկրորդ կորուստը:

Մեր 50 կգ քաշային մարզուհի Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ազիզա Յոկուբովայի հետ: Առաջին երկու ռաունդներն անցան հավասար պայքարում, իսկ ահա երրորդն ավարտվեց մրցակցի առավելությամբ՝ 4:1: Այդպիսով, Անուշ Գրիգորյանն ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում:

  Այսօր պարտություն էր կրել նաև մեր հավաքականի նորեկ, 54 կգ քաշային Եկատերինա Սվիչևան: Այդպիսով, Հայաստանից պայքարը կշարունակի միայն 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը մտել է քառորդ եզրափակիչ: