Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 15.05.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և ընդհուպ մոտեցավ 3-րդ տեղին

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: 

Առաջին խաղակեսի 15-17-րդ րոպեների ընթացքում տանտերերը երկու գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: Սակայն, հանդիպման 36-րդ րոպեին ալաշկերտցիները մնացին 10 խաղացողով, քանի որ Ժոզե Էմբալոն երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից: 

Խաղի մնացած ժամանակն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ: 65-րդ րոպեին սերբ Իգոր Ստանոևիչը վստահ իրացրեց 11մ հարվածը և կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն, արարատցիներին ավելին անել չհաջողվեց:

Այդպիսով, «Ալաշկերտը» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 45 միավոր և ընդհուպ մոտեցավ 3-րդ տեղում գտնվող հենց «Արարատին»: Թիմերին այժմ բաժանում է մեկ միավոր: Նշենք, որ ալաշկերտցիները մեկ խաղ պակաս են անցկացրել, ինչը նրանց առավելություն է տալիս 3-րդ տեղի համար պայքարում: