A
A
Հայաստանը ներկայացնող Եկատերինա Սվիչևան պարտվեց. բռնցքամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան չկարողացավ հաղթահարել Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս մնաց պայքարից:
Այսօր կայացած 1/8 եզրափակիչ մենամարտում մեր 54 կգ քաշային մարզուհին մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Հատիսե Ակբասի հետ: Մրցավարները 5:0 հաշվով հաղթանակ շնորհեցին մրցակցին:
Հիշեցնենք, որ Եկատերինա Սվիչևան առաջին փուլում հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայային։
Այսօր իր երկրորդ մրցամարտը կանցկացնի նաև Անուշ Գրիգորյանը: