Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթեց Ուկրաինան

Հայտնի է «Եվրատեսիլ 2022»-ի հաղթողի անունը :

631 միավորով հաղթեց Ուկրաինան, որին  «Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում էր Kalush Orchestra-ն Stefania երգով: Խումբը ժյուրիի կողմից ստացավ 192, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 439 միավոր:

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդ տեղում՝ Իսպանիան: Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:  Հայաստանը միավորներ ստացել էհետևյալ երկրներից ՝  Վրաստան՝ 10 Ֆրանսիա՝ 5, Բուլղարիա՝  5 , Կիպրոս՝ 1:

Հայաստանից հեռուստադիտողների քվեարկության արդյունքները հետեւյալն են՝

12-Էստոնիա

10-Ուկրաինա

8- Իսպանիա

7- Շվեդիա

6- Սերբիա

5- Մոլդովա

4- Պորտուգալիա

3- Հունաստան

2- Լիտվա

1- Մեծ Բրիտանիա

Էստոնիայի պատվիրակը մեր հայրենակից Ստեֆան Հայրապետյանն էր։ 

Նշենք, որ եզրափակիչ փուլում 25 երկիր մրցում էր 66-րդ «Եվրատեսիլ»-ի հաղթողի կոչումն ստանալու համար։ «Եվրատեսիլ2022»-ի եզրափակիչը մեկնարեց շքեղ երաժշտական շոուով, իսկ մրցութային փուլի առաջին մասնակիցը Չեխիայի պատվիրակն էր։ Այնուհետև ելույթ ունեցան Ռումինիայի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Շվեցարիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Հայաստանի, ապա Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Բելգիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Մոլդովայի, Շվեդիայի, ինչպես նաև Ավստրալիայի, Միացիալ Թագավորության, Լեհաստանի, Սերբիայի և Էստոնիայի ներկայացուցիչները։

 Հիշեցնենք՝ երկամյա դադարից հետո Հայաստանը կրկին մասնակցում էր «Եվրատեսիլ» երգի մրցույթին։