Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» շարունակում է առաջատարի հետապնդումը

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացավ 33-րդ տուրի առաջին խաղը:

Աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 70-րդ րոպեին խփեց ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոն:

«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 68 միավոր և շարունակում է հետապնդել միանձնյա առաջատար «Փյունիկին», որն իր ակտիվում ունի 70 միավոր և մեկ բաց թողած հանդիպում:

«Վանը» վաստակած 19 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին` 8-րդ տեղը: Թիմը վերջին անգամ հաղթանակ է տարել մարտի 20-ին, հենց «Արարատ-Արմենիայի» հետ խաղում` 2:1: