Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ և բաժանեց 1-ին տեղը

Բուխարեստում ընթացող Grand Chess Tour 2022-ի դասական շախմատի մրցաշարում այսօր անցկացվում է վերջին` 9-րդ տուրը:

Առաջինն ավարտվեց Լևոն Արոնյան – Շախրիյար Մամեդյարով պարտիան, քանի որ կողմերը 36-րդ քայլից հետո հաշտություն կնքեցրին: Այդպիսով, ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանեց 1-ին տեղը, որն ոչ-ոքի խաղաց իր հայրենակից Լեյնիեր Դոմինգեսի հետ:

Մրցաշարի երկու առաջատարներին կարող է հավասարվել միայն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ում պարտիան դեռ շարունակվում է: Հաղթելու դեպքում նա կբաժանի ոչ միայն 1-ին տեղը, այլև առաջին երեք տեղերի համար հասանելիք պարգևավճարը` 213 հազար դոլարը: