Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Պապիկյան  (2)
A A
Պաշտոնական Հասարակություն

ՊՆ-ն հերքում է Պապիկյանի ու նրա թիկնապահի կողմից ՌՈ աշխատակցին ծեծելու լուրերը

 Պաշտպանության նախարարության հայտարարությունը.

168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ:

Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով: