Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Անի Հովսեփյանը հաղթեց և մտավ քառորդ եզրափակիչ. բռնցքամարտ

Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը:

Մեր 70 կգ քաշային մարզուհին այսօր 1/8 եզրափակիչ փուլում հանդիպեց ճապոնուհի Արիսա Ցուբատայի հետ: Անի Հովսեփյանը վստահ անցկացրեց մրցամարտը և հաղթեց 5:0 հաշվով: Նա մտավ քառորդ եզրափակիչ փուլ, որը հաղթահարելու դեպքում նվազագույնը կապահովի բրոնզե մեդալ: