Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանում էլ են հայ ժողովրդին սպառնում՝ եթե ետ բերեք նախկիններին, կունենաք պատերազմ․ Հայրապետյան (տեսանյութ)

Ադրբեջանցիներին Սև լճի տարածքից պետք է դուրս հանել ուժի միջոցով։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց ադրբեջանագետ, ԱԺ նախկին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Անդրադառնալով և մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությանը, որ Ղազախի շրջանի 7 գյուղերը եւ Տիգրանաշենը Ադրբեջանին պետք է վերադարձվի, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ առաջին անգամ նման հայատարարություն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի կոծկի սխալները։

«Անկլավների հարցը իշխանությունները բերել են օրակարգ իրենց սխալները կոծկելու նպատակով։ Քանի որ Սև լճի հարցը չեն լուծել, այս հարցը բերել են Ադրբեջանի համար շահեկան թեզեր»,- հայտարարեց Տաթևիկ Հայրապետյանը։

Խոսելով խաղաղության պայմանագրի և այդ օրակարգն իշխանությունների կողմից շրջանառելու մասին՝ ադրբեջանագետը նկատում է, որ դա կեղծ օրակարգ է։

«Եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ Ադրբեջանի նպատակը Ղարաբաղն է առանց հայերի, ապա նա երբեք չի խոսի նշաձողն իջեցնելու մասին։ Մեզ առավոտից երեկո պատմում են՝ ինչ է ուզում Ադրբեջանը։ Մեկը չկա ասի՝ մենք ինչ ենք ուզում»,- ասաց նախկին պատգամավորը։

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ Հայաստանի տուրբուլենտ և փոթորկվող իրավիճակը ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այս իրավիճակում բոլորը փորձում են բոլորից վրեժ լուծել, ինչ որ մանր-մունր հաղթանականեր տոնել, բայց ռեալ իրականության մեջ ոչ մեկ աշխատանք չի տանում երկրի հզորացման ուղղությամբ։

«Ադրբեջանական հրապարակումներում, քարոզչություն իրականացնողների շրջանում էլ հայ ժողովրդին սպառնում են՝ եթե ետ բերեք նախկիններին, կունենաք պատերազմ»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։