Բացել լրահոսը Փակել լրահոսը
2022_04_26_195307_thumb_v1.thumb
A A
Հասարակություն

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվի․ Aravot.am

Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը չի կալանավորվի` հայտնում է Aravot.am-ը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան մերժեց Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ Երեւան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը: 

«Ինձ համար կանխատեսելի էր դատարանի նման վարքագիծը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմիջապես անձը չէր տարվել կալանավորման ու հետագայում դատախազության ցուցումի հիման վրա էր մեղադրանքը լրացվել: Մեղադրանքում ներառվել էր դեպքի վայրը լքելու դրվագը: Դրա արդյունքում էր տարվել կալանքի: Իհարկե, այդ 15 օրյա ժամկետն իր ազդեցությունն ունեցել է դատարանի որոշման վրա»,- Aravot.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով, տուժող կողմը ի սկզբանե պնդել է, որ փախուստի հանցակազմը հիմնավոր է. «Նույնիսկ քրեական գործերի նյութերին ծանոթանալու կարիք չկա: Ակնհայտ է, որ անձը դեպքի վայրից հեռացել է… Ճանապարհային եւ երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքը 24-րդ հոդվածով հստակ ամրագրում է, որ բացի շտապ օգնություն կանչելուց ու օգնություն ցուցաբերելուց՝ նաեւ ծայրահեղ դեպքերում վարորդն ինքն անձամբ պետք է մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկված անձին տեղափոխի հիվանդանոց: Այս դեպքից ավելի ծայրահեղ դեպք դժվար է պատկերացնել»:

Աղբյուր՝ Aravot.am