Էդմոն ջան, ասելու փոխարեն տեքստը հրապարակի․ Թևան Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը գտնում է, որ ընդդիմության բաժանած ընտրակաշառքների, ցուցարարներին տված գումարների մասին փաստերը հրապարակելով՝ ցանկանում են կանգնեցնել նրանց պայքարը։
«Բայց, եթե օգտագործվեց բիրտ ուժ և պայքարը մարվեց, ներքին կյանքում կունենանք ռեպրեսիաների շրջանակ։ Իսկ արտաքին աշխարհում ամենամեծ վտանգն այնն է, որ մեր թշնամիներն ամեն ինչ կանեն, որպեսզի օր առաջ ստորագրվեն այնպիսի փաստաթղթեր, որոնք կբխեն Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից և որոնք անդառնալու կորուստներ կտան մեր ազգային շահերին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
Թ․Պողոսյանը նաև վստահ է, որ այսպես ասած՝ անկլավների մասին հարցը գրեթե մոռացվել էր, բայց հիշեցրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր վերջին հայտարարություններում, թե ադրբեջանական կողմի հետ այդ մասին քննարկում չի եղել։ Նրա ներկայացմամբ, հենց այդ պատճառով էլ նախօրեին Ադրբեջանը պատասխան հայտարարություն արեց, թե Հայաստանը վերադարձնելու է 7 անկլավներ Տավուշի մարզից և Տիգրանակերտը։
Անդրադառնալով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե «այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել», ասաց․ «Էդմոն ջան, ասելու փոխարեն տեքստը հրապարակի»։
Մանրամասները՝ տեսանյութում