Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանապետը զանգահարեց Իշխան Սաղաթելյանին (տեսանյութ)

Երբ հանրահավաքի մասնակիցները շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի չորս մուտքերը ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին զանգահարեց ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ցուցարարների և ոստիկանության միջև բախում սկսվեց, իսկ որոշ ժամանակ անց պահպանություն իրականացնող ոստիկանության ներկայացուցիչը ընդդիմադիր պատգամավորներին հայտնեց, որ պետք է ոստիկանության աշխատակիցներին փոխարինեն նորերը։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ « կոլցո օպերացիան դադարեցնեն» ոստիկանության աշխատակիցները և չհամաձայնվեց, որպեսզի վերջիններիս փոխարեն նոր ոստիկանական ուժեր գան, պատճառաբանելով, որ մեծ է բախման հավանականությունը։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պետք չէ բախումներ հրահրել։

Հիշեցնենք՝ այսօր ընդդիմության անհնազանդության ակցիաները շարունակվեցին Ֆրանսիայի հրապարակից քայլերթով դեպի Աբովյան,Սայաթ-Նովա փողոցներով և երբ ակցայի մասնակիցները հասան Երևանի քաղաքապետարանի մոտ, Իշխան Սաղաթելանը ինքնաբուխ հայտարարեց, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի մուտքերը։