Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (6)
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Հռոմում

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հռոմում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարում։

Այսօր կայացած երկրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիտը երեք սեթում հաղթել է վարկանիշային աղյուսակի 18-րդ հորիզոնականում ընթացող իսպանացի թենիսիստ Պաբլո Կարենյո-Բուստային՝ 6։4, 2։6, 6։1։

Հանդիպումը տևել է 2 ժամ 5 րոպե։ 25-ամյա ռուսաստանցի թենիսիստը կատարել է հինգ էյս և վաստակել երեք բրեյք-փոյնթ։

Երրորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի կամ բուլղարացի Գրիգորի Դիմիտրովի, կամ հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։