Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki-mou
A A
Սպորտ

Մենք Մխիթարյանի հետ ենք նվաճել թիմի վերջին մրցանակները․ Մոուրինյո

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս իրավիճակը, հիշատակել է Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

«Մենք միասին երեք մրցանակ ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ցավոք, դրանք «ՄանՅուի» վերջին տիտղոսներն են։ Ես ցավով եմ ասում այդ մասին, քանի որ ինձ շատ է դուր գալիս այդ ակումբը, և ես հաջողություն եմ մաղթում նրան ապագայում», - հայտարարել է պորտուգալացի մասնագետը Sky Sports կայքին տված հարցազրույցի ժամանակ։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր, Սուպերգավաթակիր և հաղթել է Եվրոպայի լիգայում։