Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Թուրինում մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը. Ռոզա Լինը ելույթ կունենա 17 համարի ներքո. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա 17 համարի ներքո:

Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

«Snap» երգի հեղինակներն են  Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլը,  Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: