Բացել լրահոսը Փակել լրահոսը
1082851
A A
Պաշտոնական

Դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։

Հայաստանի, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել սուլթանին։ 

«Հրաչյա Փոլադյանը ընդգծել է, որ Պարսից Ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ (1992թ. հուլիս) և արդեն ամռանը նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայ-օմանական երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացրել սուլթան Հայսամ բին Տարեկին, որոնք դրական են ընդունվել։

Զրույցի ավարտին սուլթանը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին իր առաքելության մեջ։